|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հայտարարություն է տարածել ֆեյսբուքյան էջում.
«ՀԱՕԿ-ի որոշումից հետո, թե Հայաստանի ազգային հավաքականի ծաղկաձորյան ուսումնամարզական հավաքին պետք է մասնակցեն մարզիկներ եւ մարզիչներ որոնք չեն հանդիսանում հավաքական թիմի անդամ, դժգոհություն է առաջացրել հավաքականի մարզիկների շրջանում:
Այդ պատճառով որոշում է կայացվել Ծաղկաձորում նախատեսված հավաքը տեղափոխել այլ վայր: Հավաքականի գլխավոր մարզիչ Ռուդիկ Մկրտչյանի եւ երկրորդ մարզիչ Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ մեր մարզիկները Գյումրիում կնախապատրաստվեն Եվրոպական խաղերին: Հիշեցնում ենք, որ սա այն հավաքականն է, որն իրեն լավագույնս է դրսեւորել բոլոր միջազգային մրցաշարերում:
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան եւս մեկ անգամ հայտարարում է. անթույլատրելի ենք համարում ցանկացած միջամտում եւ խոչընդոտ մարզիչների եւ մարզիկների աշխատանքին՝ հատկապես այս կարեւոր փուլում»: