|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Իրանը վերականգնել է ռազմական վերահսկողությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ, հայտարարել է Իրանի ԶՈւ կենտրոնական շտաբի «Խաթամ ալ-Անբիա» ներկայացուցիչը։ Նրա խոսքերը փոխանցում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։
Նրա խոսքով՝ դա կապված է այն բանի հետ, որ ամերիկացիները «շարունակում են զբաղվել ծովահենությամբ և ծովային ավազակությամբ՝ այսպես կոչված բլոկադայի պատրվակով»։
«Այդ պատճառով Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողությունը վերադարձվել է նախկին վիճակին, և այս ռազմավարական նեղուցը գտնվում է զինված ուժերի խիստ կառավարման և վերահսկողության տակ», — ասվում է հաղորդագրության մեջ։