Միասին կարող ենք
կարևոր
904 դիտում, 2 ժամ առաջ - 2026-04-17 18:04
Քաղաքական

«Իրանի նեղուց». Թրամփի ձևակերպումն ուշագրավ է. քաղաքական մեկնաբան

«Իրանի նեղուց». Թրամփի ձևակերպումն ուշագրավ է. քաղաքական մեկնաբան

Քաղաքագետ Հակոբ Բադալյանն իր թելեգրամյան ալիքում գրում է .

«Թրամփը իր սոցցանցի էջում շնորհակալություն է հայտնել Իրանին Հորմուզի նեղուցը բացելու համար:

Այստեղ անչափ ուշադրության է արժանի այն, որ Թրամփն իր գրառման մեջ չի օգտագործել Հորմուզի նեղուց արտահայտությունը, այլ խոսել է՝ Իրանի նեղուցը բացելու Թեհրանի որոշման մասին:

«Իրանի նեղուց» արտահատության կիրառումը իսկապես հատկանշական է: Հետաքրքիր է, առաջիկա ժամերին Թրամփը կխմբագրի՞ գրառումը:

«Իրանի նեղուց» ձեւակերպումը, որ օգտագործում է Դոնալդ Ֆրեդովիչը, արդյո՞ք կարող է նշանակել, որ բանակցային հետնաբեմում նա ընդունում է նեղուցի հանդեպ Իրանի վերահսկողական եւ ֆիսկալ հավակնությունը: Իրանը ԱՄՆ հետ բանակցությանը առաջադրած պայմանների շարքում ներկայացնում էր նաեւ Հորմուզի նեղուցի հանդեպ վերահսկողության եւ գանձումների իրավունքի հարցը:

Համենայն դեպս Թրամփի ձևակերպումը ուշագրավ է: Իհարկե կարող է լինել վրիպակի տարբերակը, բայց արդյո՞ք դա հավանական է»: