|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Коммерсантъ FM-ի քաղաքական մեկնաբան Դմիտրի Դրիզեն նշել է, որ Ալեքսանդր Լուկաշենկոյի վարած արտաքին քաղաքականությունը նյարդայնացնում է Մոսկվային. Բելառուսը սիրաշահում է Արևմուտքին և Ուկրաինայի հետ բարիդրացիական հարաբերություններ կառուցում:
Ռուսաստանի դժգոհության պատճառներից մեկն էլ Բելառուսի՝ Չինաստանի հետ համատեղ «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի արտադրությունն է:
«Այսինքն՝ քիչ է, որ նրանք այդ համակարգերը մարտական հերթապահության են դրել Ռուսաստանի սահմանների մոտ, դեռ մի բան էլ վաճառել են Ադրբեջանին՝ մրցակցություն ստեղծելով ՌԴ-ի համար ու խախտելով ռազմավարական հավասարակշռությունը՝ հաշվի առնելով Բաքվի ու Երևանի հակամարտությունը: Նման գործողությունները բարդ է դաշնակցային անվանել»,- ասել է Դրիզեն: