|
Փոխարժեքներ
12 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 375.73 |
| EUR | ⚊ | € 440.09 |
| RUB | ⚊ | ₽ 4.8644 |
| GBP | ⚊ | £ 504.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.4 |
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրում է.
«Իսլամաբադում իրան-ամերիկյան բանակցությունը պաշտոնապես ավարտվել է անարդյունք: Ինձ անկեղծ ասած զարմացնում է այն, թե կարող էր լինել որեւէ հրապարակային արդյունք: Պատկերացնենք, կողմերը պատերազմի մեջ են ավելի քան մեկ ամիս, ու հանկարծ մեկ օր բանակցությամբ գալիս են ինչ որ արդյունքի եւ հայտարարում դրա մասին:Համաձայնեք, որ խիստ անիրատեսական հեռանկար է, ու ինքնին զարմանալի է, երբ տարակույս է արտահայտվում ապարդյուն բանակցության՝ մեկօրյա ապարդյուն բանակցության վերաբերյալ:վԻնչպես առիթ եմ ունեցել ասելու հրադադարի հայտարարումից անմիջապես հետո, եւ այդ մասին խոսել եմ նաեւ Օրվա թեմայի թողարկման շրջանակում, պրոցեսը չի լինելու պարզ եւ դյուրին, որովհետեւ այն անմիջական ներգրավված կողմերից զատ, ունի նաեւ բազմաթիվ հարակից կողմեր, իրենց շահերով ու հաճախ հակոտնյա շահագրգռություններով:
Ի՞նչ է լինելու հիմա: ԱՄՆ պատվիրակության ղեկավար փոխնախագահ Վենսը հայտարարել է, որ վերադառնում են ԱՄՆ: Նա ասում է, թե լավ է, որ խոսել են ավելի քան 21 ժամ, բայց վատ է, որ չեն հասել համաձայնության: «Դա վատ նորություն է Իրանի, այլ ոչ թե ԱՄՆ համար», հայտարարել է Վենսը: Իհարկե այս հայտարարությունը կարծես թե ավելի շատ քարոզչական է, որ հանկարծ «Թրամպի տրամադրությունը չընկնի», որովհետեւ բանակցության ապարդյուն լինելը կարող է նշանակել, որ Թրամպը շարունակում է մնալ պատերազմի ճահճում:
Իսկ հենց դա գուցե լա՞վ նորություն է ԱՄՆ համար, քանի որ միայն այդ ճահճում Թրամպի խեղդվելն է, որ շանս կառաջանա նրա եւ ԱՄՆ՝ իսրայելական մահացու գրկախառնությունից ազատվելու համար:
Այդուհանդերձ, դեռ կարծես թե չկա պատերազմը վերսկսելու մասին հայտարարություն: Ավելին, ազդարարվել է, թե ապրիլի 14-ին ԱՄՆ-ում կբանակցեն Լիբանանն ու Իսրայելը՝ Հըզբոլլահի զինաթափման համար: Բայց Լիբանանի կառավարությունը ի՞նչ է որոշում, որ այդ հարցում ունենա որոշիչ դեր: Ըստ այդմ պետք է ենթադրել, որ այդ բանակցությունը այլ պրոցեսի կամ տրամաբանության «ծածկոց» է:
ռջեւում Բրիտանիայի միապետի այցն է Վաշինգտոն: Այնտեղ Չարլզ Երրորդը ըստ ամենայնի կխոսի նաեւ Վատիկանի անունից: Ի վերջո, նախորդ տարի հոկտեմբերին նա ամենեւին արարողակարգի համար չէ, որ Վատիկան պետական այցի ընթացքում Սիքստինյան մատուռում համատեղ աղոթք արեց Հռոմի պապի հետ՝ կաթոլիկ եկեղեցուց անգլիական եկեղեցու անջատումից 500 տարի անց: Իսկ Հռոմի Պապն էլ ամենեւին ձեւի կամ ոճի համար չէ, որ հրադադարի մասին ազդարարումից երկու-երեք օր առաջ շատ թափանցիկ կերպով դիմեց Թրամպին, դատապարտելով «Քրիստոսի անունով պատերազմելը»: