Միասին կարող ենք
կարևոր
1252 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-16 00:03
Քաղաքական

Իշխան Սաղթելյանի՝ ընդդիմության միացյալ հանրահավաքի գաղափարը ճիշտ, տեղին, մշակելի ու քաղաքական գաղափար է. Ալեն Ղևոնդյան

Իշխան Սաղթելյանի՝ ընդդիմության միացյալ հանրահավաքի գաղափարը ճիշտ, տեղին, մշակելի ու քաղաքական գաղափար է. Ալեն Ղևոնդյան

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը գրել է.

«Իշխան Սաղթելյանի՝ ընդդիմության միացյալ հանրահավաքի գաղափարը ճիշտ, տեղին, մշակելի ու քաղաքական գաղափար է:

Մնաց դա կազմակերպելը»:

Հիշեցնենք՝ Իշխան Սաղաթելյանն այս թեմայով հանդես էր եկել հրատապ հայտարարությամբ նշելով, որ պետք է ընդդիմության միասնական հանրահավաք՝ ընդդեմ իշխող ուժի ապօրինությունների։

«Ի՞նչ ենք մենք առաջարկել քաղաքական ուժերին, ի՞նչ ենք խոսել այս ընթացքում, որ անկախ նրանից, ինչ տարաձայնություններ կան ընդդիմադիր ուժերի միջև, անկախ նրանից, որ մենք առաջիկա ընտրություններում մրցակիցներ ենք նաև, գոյություն ունեն կարևորագույն առաջնային օրակարգային հարցեր, որոնց շուրջ համագործակցությունը կենսական անհրաժեշտություն է։ Խոսքը՝ այս իշխանության հալածանքներին և ապօրինություններին համատեղ ուժերով դիմագրավելու, քաղբանտարկյալների ազատությունը ապահովելու և առաջիկա ընտրություններին վերհսկողություն իրականացնելու մասին է, և այս օրակարգերով անհրաժեշտ է համագործակցություն։

Նաև մենք ունենք առաջարկություն՝  հնչեցված հարցերի շուրջ ընդդիմությունը հրավիրի միասնական հանրահավաք՝  այս իշխանություններին պատշաճ հակազդեցություն ցույց տալու և համատեղ ուժերով այս ապօրինությունների դեմն առնելու համար»,-նշել էր Սաղաթելյանը։