Միասին կարող ենք
կարևոր
1075 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-15 01:58
Քաղաքական

«Ի՞նչ ենք առաջարկում. ընդդիմության միասնական հանրահավաք՝ ընդդեմ իշխող ուժի ապօրինությունների»․ Իշխան Սաղաթելյան

«Ի՞նչ ենք առաջարկում. ընդդիմության միասնական հանրահավաք՝ ընդդեմ իշխող ուժի ապօրինությունների»․ Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հրատապ հայտարարությունը

«Չարիքի այս իշխանությունը կատարել է հերթական ձերբակալությունը, այս անգամ կին քաղաքական գործչի։

Ապշում եմ, երբ մարդիկ զարմանում են, որ  Նիկոլ Փաշինյանը ձերբակալում է երիտասարդ կնոջ՝  նորածին երեխայի մորը․ նման տեքստեր ասողները հաճախ մոռանում են թե ում հետ գործ ունեն։ Խոսքը այն Նիկոլ Փաշինյանի մասին է, ով օրը ցերեկով վրաերթի ենթարկեց հղի կնոջը, մինչև հիմա ներողություն չի խնդրել, իսկ վրաերթի ենթարկողը պատասխանատվություն չի կրել։ Խոսքը Նիկոլ Փաշինյանի մասին է, ում գործունեության հետևանքով ունեցել ենք 5000 զոհ, ով հանձնեց հայրենիքը, ում գործունեության արդյունքում այսօր Ադրբեջանը գտնվում է Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Վերջին հինգ տարիների ընթացքում պետք չի զարմանալ, Նիկոլ Փաշինյանը նրա կամակատար դատախազությունը և քննչական մարմինները բազմաթիվ կեղծ շինծու մեղադրանքներով ու ձայնագրություններով ձերբակալել են մի քանի տասնյակ քաղաքացիների։ Ընդամենը հիշեցնեմ Վայոցր ձորի ՀՅԴ կառույցի հետ ինչ տեղի ունեցավ երկու տարի առաջ, 14 հոգու նման շինծու մեղադրանքներով, այդ թվում նաև կանանց, ձերբակալեցին, իսկ  դրանից առաջ Արարատի մարզում, Արմավիրի մարզում․․․  Առհասարակ բազմաթիվ քաղաքացիներ իրենց քաղաքական հայացքների, ակտիվության համար այս իշխանության և նրանց կամակատար դատախազության կողմից ապօրինի հետապնդման են ենթարկվել և ձերբակալվել։

Եվ վերջապես Բագրատ Սրբազանը, Արթուր Սարգսյանը, Իգոր Սարգսյանը և 15 հոգի նման կեղծ շինծու մեղադրանքով, նման խուժան ձայնագրությունների արդյունքում այսօր գտնվում են անազատության մեջ, հետևաբար պետք չի զարմանալ այս իշխանությունների ապօրինություններից, սրանց ձեռագիրը նույնն է և իրենց իշխանությունը պահելու և ապագայում վերարտադրություն ապահովելու համար շարունակելու են նման գործելաոճը։

 Իսկ ի՞նչ է պետք իրականում, իսկ ի՞նչ պետք է անել։ Ես հրապարակային կհնչեցնեմ այն առաջարկությունը, ինչ արդեն հինգ ամիս է արել եմ քաղաքական դաշտին, քաղաքական ուժերին և գտնում ենք, որ այս ամեն ինչի դիմաց առնելու միակ ճանապարհը դա է։

Ի՞նչ ենք մենք առաջարկել քաղաքական ուժերին, ի՞նչ ենք խոսել այս ընթացքում, որ անկախ նրանից, ինչ տարաձայնություններ կան ընդդիմադիր ուժերի միջև, անկախ նրանից, որ մենք առաջիկա ընտրություններում մրցակիցներ ենք նաև, գոյություն ունեն կարևորագույն առաջնային օրակարգային հարցեր, որոնց շուրջ համագործակցությունը կենսական անհրաժեշտություն է։ Խոսքը՝ այս իշխանության հալածանքներին և ապօրինություններին համատեղ ուժերով դիմագրավելու, քաղբանտարկյալների ազատությունը ապահովելու և առաջիկա ընտրություններին վերհսկողություն իրականացնելու մասին է, և այս օրակարգերով անհրաժեշտ է համագործակցություն։

Նաև մենք ունենք առաջարկություն՝  հնչեցված հարցերի շուրջ ընդդիմությունը հրավիրի միասնական հանրահավաք՝  այս իշխանություններին պատշաճ հակազդեցություն ցույց տալու և համատեղ ուժերով այս ապօրինությունների դեմն առնելու համար։ Մենք գտնում ենք, որ սրանք շարունակելու են այս ապօրինությունները, պետք չի զարմանալ, սրանք առաջիկայում ավելի մեծ ծավալի են հասցնելու, այս իշխանությունը նաև ունի կանաչ լույս իր ապօրինությունները շարունակելու համար, իսկ սրան դիմագրավելու և այս ամեն ինչը կախելու միակ ճանապարհը համատեղ ուժերով քայլերն ու գործողություններն են։   

Դրա և՛ մեխանիզմները կան, և՛ հնարավորություն կա, և՛ ձևավորած առաջարկությունը։ Մենք հավատում ենք, որ հնարավոր է սրա դեմն առնել, դրա բոլոր պայմանները կան, անհրաժեշտ է ընդամենը չընկնել Նիկոլ Փաշինյանի լարած ծուղակը և թակարդը, հավելյալ ճեղքեր չստեղծել ընդդիմադիր դաշտում և չխուսափել համագործակցության հեռանկարից, որովհետև գոյություն ունի իշխանություն՝ իր հանցավոր դատախազության, քննչական մարմիններով, որոնք պատրաստ են ցանկացած ապօրինության, իսկ որևէ ուժ միայնակ այս ամեն ինչի դիմացը դժվար կկարողանա առնել։

Հետևաբար, անհրաժեշտ է այս հարցերի շուրջ լիարժեք և ամբողջական համագործակցության։ Մենք շարունակելու ենք այս թեմայով աշխատանքները և մեր ժողովրդի, հանրության տարբեր շերտերի և քաղաքական ուժերի հետ, որովհետև սրանց դիմագրավելու միակ ճանապարհը պատշաճ և համարժեք հակազդեցությունն է, որին մենք պատրաստ ենք ամբողջական տրամադրվելու, մեր ներուժը դնելու և այդ նույն ակնկալիքն ունենք ընդդիմադիր դաշտի բոլոր դերակատար ուժերից։ Առայժմ այսքանը»,-նշեց Իշխան Սաղաթելյանը։