|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Երեկ Ստեփանակերտի օդանավակայան չվերթ կատարող քաղաքացիական օդանավերը ոչնչացնելու սպառնալիքներին առաջին անգամ չափազանց կոշտ արձագանք եղավ:
Նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ առաջին չվերթի առաջին ուղեւորն ինքն է լինելու: Այսպիսով, Հայաստանը պատասխանատվություն ստանձնեց ԼՂՀ օդանավակայան կատարվող չվերթերի անվտանգության համար: Նախագահի այս հստակ ձեւակերպված հայտարարությունն արվեց ճիշտ ժամանակին, ճիշտ ձեւաչափով:
Հայ-թուրքական գործընթացում միջնորդի դեր ստանձնած Շվեյցարիայի նախագահի հետ համատեղ ասուլիսում հնչեցրած այս միտքն ուղղված էր ոչ այնքան Ադրբեջանին, որքան միջազգային հանրությանը` զերծ պահելու Բաքվին որեւէ արկածախնդրության դիմելուց: Սակայն որքան էլ հստակ էր նախագահի այս դիրքորոշումը, այն դիվանագիտական առումով հիմնավորելու կարիք է զգացվելու:
Միջազգային հանրությունը հեշտությամբ կարող է կուլ տալ Ադրբեջանի քարոզչական այն խայծը, որ Ստեփանակերտի օդանավակայանի կառուցման եւ շահագործման պատասխանատուն Հայաստանն է: Մինչդեռ հիմա պետք է օգտագործել այս հնարավորությունը. ԼՂՀ-ն պետք է հանդես գա որպես սեփական գործողություններն ինքնուրույն իրականացնող կողմ` այսպիսով պարտադրելով իր ներգրավումը Երևան-Բաքու հարաբերություններում: