Միասին կարող ենք
կարևոր
634 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-11 16:54
Աշխարհ

Կայացավ հայկական սփյուռքի միջազգային համաժողովի առաջին պանելային քննարկումը

Կայացավ հայկական սփյուռքի միջազգային համաժողովի առաջին պանելային քննարկումը

Այսօր առավոտյան կայացավ հայկական սփյուռքի միջազգային համաժողովի առաջին պանելային քննարկումը, գրում է RADIO AYP FM-ը։

«Սփյուռքի ռազմավարական դերը ազգային խնդիրների լուծման գործում․ ի՞նչ պետք է լինի սփյուռքի քաղաքական օրակարգը»

Այս առաջին քննարկմանը մասնակցեցին բարձր մակարդակի մի շարք բանախոսներ՝
— Վահան Զանոյան՝ գրող, վերլուծաբան, տնտեսագետ և ազգային անվտանգության հարցերով խորհրդատու (Հայաստան/ԱՄՆ)
— Գեղամ Ստեփանյան՝ Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան
— Էլիզաբեթ Չոլջյան՝ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) հաղորդակցության տնօրեն
— Ջոնաթան Շպանգենբերգ՝ Գերմանիայի հայերի կենտրոնական խորհրդի նախագահ
— Կիրո Մանոյան՝ Հայ դատի կենտրոնական գրասենյակի պատասխանատու (ՀՅԴ)

Պանելային քննարկումը վարեց դոկտոր Գևորգ Ղուկասյանը՝ Հայ դատի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչը (ՀՅԴ)

Սա կարևոր մտորումների և քննարկումների փուլ էր՝ ուղղված սփյուռքի միասնական քաղաքական տեսլականի ձևավորմանը՝ հայկական աշխարհի առջև ծառացած հիմնական մարտահրավերներին դիմակայելու համար։