Միասին կարող ենք
կարևոր
997 դիտում, 2 ժամ առաջ - 2026-04-10 20:07
Հասարակություն

ՀՀ դիմակայունության շեմն այնքան է իջեցվել՝ պատերազմի սպառնալիքով հնարավոր է զիջումներ կորզել. Վարդան Ոսկանյան

ՀՀ դիմակայունության շեմն այնքան է իջեցվել՝ պատերազմի սպառնալիքով հնարավոր է զիջումներ կորզել. Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրել է․

«Բժշկության մեջ կա ցավին դիմանալու շեմի հասկացություն, որը զանազան անձանց մոտ տարբեր է և անկախ ֆիզիկական ուժից։ Այս երեկույթը երկրների պարագայում, միգուցե, պետք է կոչել դիմակայունության շեմ։

Իրանի դեմ պատերազմն, իրականում, հենց ցավին դիմանալու կամ դիմակայունության շեմերի պայքար էր, այլ ոչ թե՝ ում ռումբն էր ավելի խոշոր և մահաբեր, կամ թե ում բանակն ավելի մեծ բյուջ և ավելի տեխնոլոգիական զենքեր ուներ։

Ցավոք, սրտի, մեզանում ընդհանրապես չի քննարկվում այն հարցը, թե ինչո՞ւ է Հայաստանի դիմակայունության շեմն այնքան իջեցվել, որ թեկուզ միայն պատերազմի սպառնալիքով հնարավոր է դարձել զիջումներ կորզել մեր երկրից և ի՞նչ պետք է անել այն բարձրացնելու համար։

Ի տարբերություն մեզ, որ գրեթե «աստվածացրել» էինք ինչ-որ «Բայրաքթարներ», Իրանում ոչ ոք չէր կարող «աստվածացնել» աշխարհի ամենատեխնոլոգիական և թանկ ամերիկյան ինքնաթիռները կամ հրթիռները։

Իրանի «աղքատ» ԶՈւ-երը, փաստացիորեն, մեկ անգամ ևս ապացուցեցին, որ արդի պատերազմներում թշնամու բանակի բյուջեն, սպառազինությունը և մնացյալ բոլոր առավելությունները բավարար չեն հաղթանակի հասնելու համար, եթե պատերազմը կառավարվում է օբյեկտիվորեն ավելի հզոր թշնամու դեմ գործելու ասիմետրիկ ռազմավարական մտածելակերպով և աննկուն կամքով, ինչի բացակայությունը մեր պատերազմի պարագայում խայտառակ տապալում էր»։