|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի` կառավարությունում կայացած անդրանիկ նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը նշեց, որ շատ հարցեր արդեն լուծման ընթացքում են:
«Բիզնես միջավայրի կատարելագործման շրջանակներում բազմաթիվ հարցեր ենք փորձում լուծել, իսկ սա այն հարթակն է, որտեղ բարձրացված կոնկրետ հարցերն արագ կլուծվեն»,- նշեց փոխնախարարը:
Փոքր եւ միջին բիզնեսի հիմնադրամի գործադիր տնօրեն Նարինե Մայիլյանն էլ նշեց, որ առաջարկ է արվել, որ, օրինակ, ներկրվող հիմնական միջոցի կամ սարքավորման շեմը` 300 միլիոն դրամ, ընդհանրապես հանվի:
«Դա առավել լավ լուծում կլինի եւ մեծապես կնպաստի արտադրական սուբյեկտներին»,- ասաց նա:
Նախատեսվում է, որ խորհրդի նիստերը կգումարվեն ամենուշը երեք ամիսը մեկ: