Միասին կարող ենք
կարևոր
1207 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-10 14:18
Հասարակություն

Մի՛ փորձեք Նիկոլից սլաքների մի մասը թեքել դեպի «Հայաստան» դաշինքի կողմ. դա ո՛չ բարոյական է, ո՛չ էլ՝ օգտակար․ Սևակ Նազարյան

Մի՛ փորձեք Նիկոլից սլաքների մի մասը թեքել դեպի «Հայաստան» դաշինքի կողմ. դա ո՛չ բարոյական է, ո՛չ էլ՝ օգտակար․ Սևակ Նազարյան

ՀՅԴ անդամ Սևակ Նազարյանը գրում է․

«Մի տեսակ տպավորություն են փորձում ստեղծել, որ «Հայաստան» դաշինքը խանգարում է մյուս ուժերին նիկոլից փրկել երկիրը: Շատ կարճ կասեմ. «Հայաստան» դաշինքը ձևավորած բոլոր ուժերը առնվազն 20 թվից սկսած բացահայտ պայքարի մեջ են նիկոլի ու նիկոլիզմի դեմ` փողոցում ու խորհրդարանում: Մյուս ուժերը, ովքեր փորձում են նիկոլին հետ հավասար նաև «Հայաստան» դաշինքին խփելով քվե ստանալ, այս կամ այն պատճառաբանությամբ տեսանելի չեն եղել նախորդ շրջանում` մեկը վախենում էր իր «անբիծ» հեղինակությունը փչացնել, մյուսը կեսից զադնի էր դնում, էն մյուսը չէր ուզում պետության հետ թարսվել ու էսպես շարունակ:

Հիմա ասածս ինչ է, եթե «Հայաստան» դաշինքի ուժերը չեն հիշացնում ձեր ոչ վճռական ու որոշ դեպքերում ոչ տղայական վարքը` հանուն ընդհանուր գաղափարի, դուք մի փորձեք նիկոլից սլաքների մի մասը թեքել դեպի մեր կողմ. էդ ոչ բարոյական է, ոչ էլ օգտակար:

Հ.Գ. Միակ շանսը, որ միավորվելով հնարավոր է նիկոլին հաղթել, գոնե 3 ընդդիմադիր ուժերի խորհրդարան անցնելն ու միավորվելն է (էական չի` ով կլինի վարչապետ)»: