Միասին կարող ենք
կարևոր
745 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-09 21:38
Հասարակություն

Վրաստանում 1989 թվականի անմեղ զոհվածների հիշատակին 21 անգամ հնչել են Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու զանգերը

Վրաստանում 1989 թվականի անմեղ զոհվածների հիշատակին 21 անգամ հնչել են Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու զանգերը

Ապրիլի 9-ը Վրաստանում նշվում է որպես ազգային միասնության, քաղաքացիական դիմադրության և 1989 թվականի ողբերգական իրադարձությունների զոհերի հիշատակի օր։

Թբիլիսիում անցկացվել են հիշատակի միջոցառումներ ինչպես պետական մակարդակով, այնպես էլ հասարակական և կրոնական համայնքների կողմից։ Ապրիլի 9-ի զոհերի հուշահամալիրի մոտ իշխանության, խորհրդարանի, դիվանագիտական կորպուսի և հասարակության ներկայացուցիչները ծաղիկներ են դրել և հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին։

Նույն օրը, 1989 թվականին անմեղ զոհվածների հիշատակին, 21 անգամ հնչեցին Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու զանգերը։

Ավանդույթի համաձայն, Երևանի անվան պուրակում գտնվող խաչքարի՝ 1989 թվականի ապրիլի 9-ի զոհերին նվիրված հուշարձանի մոտ, Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր սպասավորների կողմից անմիջապես հուշարձանի մոտ կատարվեց հոգեհանգստյան կարգ։ Խաչքարը խորհրդանշում է զոհերի հիշատակը և արտահայտում է հայ համայնքի համերաշխությունը Վրաստանում տեղի ունեցած այդ ողբերգության նկատմամբ։

Արարողությունից հետո հայ համայնքի ներկայացուցիչները կակաչներ խոնարհեցին հուշարձանին, և հնչեցվեց Վրաստանի պետական օրհներգը։

Արարողությանը մասնակցել են նաև Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը և դեսպանության ներկայացուցիչները, որոնք ծաղիկներ են խոնարհել հուշարձանին։

Աղբյուրը՝ Vector News։