Փոխարժեքներ
27 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.91 |
EUR | ⚊ | € 450.85 |
RUB | ⚊ | ₽ 4.9133 |
GBP | ⚊ | £ 528.33 |
GEL | ⚊ | ₾ 141.33 |
Բոլորս՝ դեպի Էջմիածին, ազգովի կանգնենք մեր Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու կողքին, հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանը։
«Պաշտպանելով Մայր Աթոռը՝ պաշտպանում ենք ինքներս մեզ։
Օրվա իշխանությունը անցնելով բոլոր սահմաններն ու վերազանցելով իր լիազորությունները՝ ԱԱԾ֊ի միջողով մտավ Վեհարան։
Այն, ինչ կատարվում է հիմա Մայր Աթոռում և հայ հոգևորականության նկատմամբ, տեղի է ունեցել, մեկ էլ, բոլշևիկների օրոք։
Ազգովի կանգնենք մեր Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու կողքին։ Սա մեր ինքնության, մեր գոյության, մեր արժանապատվության կռիվն է։
Բոլորս՝ դեպի Էջմիածին»։