Միասին կարող ենք
կարևոր
619 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-21 17:51
Քաղաքական

Իշխանության բուրգում գործում են ներկուսակցական նարատիվներով․ այդտեղ պետություն, ինստիտուտներ, արժեհամակարգ գոյություն չունեն․ Աբրահամյան

Իշխանության բուրգում գործում են ներկուսակցական նարատիվներով․ այդտեղ պետություն, ինստիտուտներ, արժեհամակարգ գոյություն չունեն․ Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Իշխանության բուրգում գործում են բացառապես ներկուսակցական նարատիվներով, իսկ այդտեղ պետություն, ինստիտուտներ, արժեհամակարգ գոյություն չունեն։

Այդ տրամաբանության մեջ էլ պետք է դիտարկել քաղաքական իշխանության թելադրանքով Ամենայն Հայոց Հայրապետի՝ Վրաստան այցի արգելքը։

Սա փաշինյանական իշխանության՝ ոչ այնքան Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հերթական «կրակոցն» է, որքան անարգանք՝ հարևան Վրաստանի նկատմամբ։

Ցավակցություններս բարեկամ Վրաստանին՝ հոգևոր առաջնորդի մահվան կապակցությամբ»։