|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Նոյեմբերի 28-ին՝ ժամը 15:00-ին, «Անի պլազա» հյուրանոցի (ք. Երևան, Սայաթ-Նովայի պող., 19 շենք) «Նաիրի» սրահում տեղի կունենա «Պետականություն և արժեհամակարգ. մարտահրավերներ և անելիքներ» խորագրով խորհրդաժողով:
Խորհրդաժողովին իրենց մասնակցությունն են բերելու բուհական և ակադեմիական շրջանակների, ստեղծագործական միությունների ներկայացուցիչներ, առանձին մտավորականներ և քաղաքագետներ:
Քննարկվելու են ազգային պետականությանը, կրթական, մշակութային և լեզվական քաղաքականություններին առնչվող հարցեր, փորձ է արվելու ուղենշել մտավորականության և պետական կառույցների անելիքներն ու խնդիրները:
Նախաձեռնող խումբը նպատակ ունի այս հարթակը դարձնել շարունակական՝ արծարծելու և արժևորելու հանրությանը հուզող հոգևոր - մշակութային խնդիրները:
Պատասխանատուներ՝
Լիլիթ Գալստյան, բ.գ.թ.
Արծվիկ Մինասյան, տ.գ.թ.