|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրում է.
«Դեկտեմբերի 14-ին Երևանում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ կայացավ «Հայաստան-Թուրքիա հարաբերություններ. մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով խորհրդաժողովը, որին մասնակցեցին քաղաքական, գիտական և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ։
Մասնակիցները քննարկեցին Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների տարբեր ասպեկտները, ներառյալ՝
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի դերը անվտանգային համատեքստում,
Պանթուրքականության գաղափարախոսության սպառնալիքները,
Հայ-թուրքական տնտեսական հարաբերությունների հնարավորությունները և դրանցում թաքնված ռիսկերը։
Բանախոսների շարքում ելույթ ունեցան ոլորտի առաջատար մասնագետներ Հայաստանից և արտերկրից։
Խորհրդաժողովի ընթացքում ընդգծվեց, որ տարածաշրջանում Թուրքիայի քաղաքականությունը ոչ միայն ուղղված է Հայաստանի ինքնիշխանության ու անվտանգային համակարգի թուլացմանը, այլև ողջ տարածաշրջանի ապակայունացմանը։
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասնակիցներին և հյուրերին՝ մեզ հետ միասին այս կարևոր քննարկումն իրականություն դարձնելու համար»:
Խորհրդաժողովի տեսագրությունը՝ այստեղ: