|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Հունաստանը Իրանում իր դեսպանատունը տեղափոխել է Ադրբեջան՝ անվտանգության նկատառումներից ելնելով։
Այս մասին հայտնել է ERT հեռուստաալիքը՝ հղում անելով Հունաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակին։
«Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը որոշել է Հունաստանի դեսպանատունը Թեհրանից տեղափոխել Բաքու», - հաղորդել է հեռուստաալիքը։
Հունական կողմը, ըստ տեղեկությունների, այս քայլի պատճառ է նշել Թեհրանում տիրող վտանգավոր իրավիճակը։ Սակայն ERT-ն հաղորդել է, որ Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը հայրենակիցներից որևէ խնդրանք չի ստացել Իրանից տարհանման վերաբերյալ։