|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.27 |
| EUR | ⚊ | € 437.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.7436 |
| GBP | ⚊ | £ 507.31 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
«Օրենքն արգելում էր 3-ից ավելի քաղաքական ուժերից բաղկացած կոալիցիաների ձևավորում, այս արգելքը հանվել է և նոր կարգավորումներով 9 -օրյա ժամկետում կոալիցիա կազմելու իրավունքը տրվում է առավել ձայն ստացած քաղաքական ուժին։ Եթե առավել շատ ձայն ստացած քաղաքական ուժը չի կարողանում կոալիցիա կազմել, դրանից հետո՝ ժամանակ է տրվում մնացած քաղաքական ուժերին՝ միջազգային տերմինաբանությամբ՝ փոքրամասնության կառավարություն կամ կոալիցիա կազմելու համար։ Սրա վառ օրինակ էր Գյումրին, երբ շեմը հաղթահարած կուսակցությունները միավորվեցին ու ձևավորեցին կոալիցիա, իսկ առավելագույն ձայն ստացած քաղաքական ուժը այդ կոալիցիայից դուրս մնաց։ ԱԺ-ի պարագայում այս կարգը ևս առկա է»,-հրավիրված ասուլիսիժամանակ ասաց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։