|
Փոխարժեքներ
25 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.26 |
| EUR | ⚊ | € 417.75 |
| RUB | ⚊ | ₽ 4.8654 |
| GBP | ⚊ | £ 484.89 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը հնարավոր է համարում, որ խորհրդարանական ոչ իշխանական չորս ուժերը միանան և, ունենալով քաղաքացիական հասարակության աջակցությունը, պարտադրեն իշխանությանը կատարել դրական փոփոխություններ, բայցեւ, մյուս կողմից, շտապում է հավելել. «Կարող է նման բան լինել, բայց սպասեք այս հանրահավաքը հորով-մորով անենք, նոր հետո կերևա»: Այս ամենը Yerkir.am-ի հետ զրույցում Ջհանգիրյանն ասաց շաբաթ օրը տեղի ունեցած մեծ հանրահավաքի ժամանակ:
Երկիրն այս վիճակից դուրս բերելու հարցում, Ջհանգիրյանի կարծիքով, քաղաքական չորս ուժերի միջեւ տարաձայնություն չկա, տարբերությունը քաղաքական ուժերի ուղիների մեջ է, բայց այսօր, ըստ նրա, կարևորը կուտակային համակարգի դեմ հաջողության հասնելն է: