Միասին կարող ենք
կարևոր
1372 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-11 09:57
Քաղաքական

Իշխանությունը Քրիստիկի բերանով զգուշացնում է․ «Հրապարակ»

Իշխանությունը Քրիստիկի բերանով զգուշացնում է․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ Հունիսի 7-ի ընտրություններին սահմանադրական մեծամասնություն վերցնելու իշխանությունների մեծաբերան հայտարարություններին զուգահեռ, իշխանության գործողությունները մատնում են, որ ՔՊ-ն նախանձելի վիճակում չէ եւ հող է նախապատրաստում քաղաքական մրցակիցների դեմ ռեպրեսիաների համար։ Սորոսական Քրիստինե Գրիգորյանի ղեկավարած Արտաքին հետախուզության ծառայությունը երեկ մի տարօրինակ հայտարարություն տարածեց այն մասին, թե «այլ երկրում ՀՀ քաղաքացիների նկատմամբ ճնշումներ» են գործադրվում` «սպասվող ընտրական գործընթացներին միջամտելու» նպատակով: «Այլ երկիր»-ը, բնականաբար, Ռուսաստանն է, որի անունը վախենում են տալ, բայց որտեղ «հատուկ ծառայությունների անունից տարբեր դերակատարներ» աշխատում են, որ «հայազգի եւ ՀՀ քաղաքացի հանդիսացող անձանց» մղեն` աջակցելու ընտրություններին մասնակցող որոշ ուժերին: Եվ դա արտահայտվելու է «ֆինանսական եւ կազմակերպական բնույթի աջակցությամբ»։ Նշենք, որ իշխանական քարոզչամեքենան էլ ակտիվորեն լուրեր է տարածում, թե իբր հազարավոր հայեր ՌԴ-ից ընտրություններից առաջ գալու են Հայաստան եւ իրենց քվեն տալու են ընդդիմությանը, մասնավորապես` Սամվել Կարապետյանի ուժին։ Իշխանական մեր աղբյուրը բացահայտեց, որ այս հայտարարությամբ հող են նախապատրաստում ընդդիմության դեմ գործողությունների համար, եթե ընտրությունների շեմին սոցհարցումների արդյունքներն այսօրվա պես աղետալի պատկեր արձանագրեն ՔՊ-ի համար: Աղբյուրը չբացառեց, որ Փաշինյանը կկիրառի «մոլդովական սցենար» եւ անօրինական որոշում կկայացնի` որոշ ուժերի դուրս մղելով ընտրապայքարից։