Փոխարժեքներ
10 10 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.68 |
EUR | ⚊ | € 442.8 |
RUB | ⚊ | ₽ 4.7105 |
GBP | ⚊ | £ 507.66 |
GEL | ⚊ | ₾ 141.21 |
«Հրապարակ» թերթը գրում է․ Իշխանությունը քաղաքական հակառակորդների դեմ պայքարի ոչ մի ձեւից չի խորշում:
Ձերբակալություններ, ընդդիմախոսներին վարկաբեկող հրապարակումներ, մանր-մունր վատություններ, օրինակ` մեքենաները տուգանային հրապարակ տանել, ուղեկցողներին ասֆալտին փռել, զենք փնտրել եւ այլն:
Քանի որ «Մեր ձեւով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը սկսել է մարզային այցելություններ կատարել, եւ նրան մարզերում բավականին լավ են ընդունում, իշխանությունը որոշել է ամեն գնով փչացնել այդ այցերը:
Նախօրոք պարզում են, թե որ մարզ, որ գյուղ է պատրաստվում գնալ Կարապետյանը, եւ տեղի ՔՊ-ականներին ուղարկում են տնետուն: Նրանք բնակիչներին հատ-հատ զգուշացնում են` եթե դուրս գաք, մասնակցեք Նարեկի հետ հանդիպմանը, լուրջ խնդիրներ կունենաք:
Նպաստը կկտրենք, աշխատանքից կհանենք, երբեմն էլ անորոշ են ասում` «կփոշմանեք»: Դատելով «Մեր ձեւով» շարժման հրապարակած տեսանյութերից, մարդիկ սկսել են ավելի քիչ վախենալ այս սպառնալիքներից: