Միասին կարող ենք
կարևոր
415 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-05 18:10
Հասարակություն

«Քեզ քո կինը չի ընտրում, մենք ո՞նց ընտրենք»․ ակցիա՝ Երեւանում

«Քեզ քո կինը չի ընտրում, մենք ո՞նց ընտրենք»․ ակցիա՝ Երեւանում

Երևանի փոքր կենտրոնի տարբեր հատվածներում պատերի վրա փակցվել են Նիկոլ Փաշինյանի եւ Աննա Հակոբյանի նկարներով պաստառներ, որոնց վրա գրված է․ «Քեզ քո կինը չի ընտրում, մենք ո՞նց ընտրենք»։

«Մենք, որպես ՀՀ իրապես հպարտ քաղաքացիներ, հարց ենք տալիս․ ինչպե՞ս ընտրել Փաշինյանին, եթե նրան անգամ իր կինը չի ընտրում։ Մենք վստահ ենք, որ պետությունը սկսվում է ընտանիքից, և եթե տան գլուխը չի կարող իր ընտանիքը ամուր պահել, չի կարող իր ընտանիքը ղեկավարել, ապա ինչպե՞ս կարող է ղեկավարել երկիրը»,-ասաց ակցիայի մասնակիցներից Արմենը։