|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Ժամն է ընդվզման», «Չարի վերջը մոտ է», «Տավուշը հայրենիք է», «Ոտքի՛, քանի քեզ էլ չեն հանձնել», «Հայաստանը մայրն է, մորը չեն հանձնում» և այլ ցուցապաստառներով այսօր բողոքի լուռ երթ անցկացվեց Երևանում։
Ինչպես հայտնում է Sputnik Արմենիան ակցիան անցկացնում է «Բաբոն տեր ա» կանանց նախաձեռնությունը` ի աջակցություն Տավուշի և ընդդեմ Քաղաքացու օրվա։
Կանայք երթին մասնակցում են իրենց մանկահասակ երեխաների հետ։ Երթի մասնակիցները մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով քայլում և զանգ հնչեցնելով` սթափության կոչ են անում մարդկանց։
Ի նշան բողոքի` նրանք փակել են իրենց բերանները կարմիր ինքնակպչուն ժապավեններով, որոնց վրա գրված է «Մի՛ լռիր»։
Տեսանյութը՝ տելեգրամյան ալիքում։