|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ադրբեջանի Շեմախի շրջանում 4.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել. հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում կատարելով երկրի սեյսմոլոգիական կենտրոնի երկրաշարժերի հետազոտությունների բյուրոյին։
Նշվում է, որ երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 15:52-ին, իսկ էպիկենտրոնը գտնվել է 12 կիլոմետր խորության վրա։ Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է մինչև 5 մագնիտուդ, իսկ մոտակա տարածքներում գրանցվել է մոտ 3-4 մագնիտուդով ցնցում։Տեղական ժամանակով ժամը 16։05-ին գրանցվել է նաև երկրորդ երկրաշարժը՝ 3,3 մագնիտուդով։
Զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։