|
Փոխարժեքներ
26 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.92 |
| EUR | ⚊ | € 444.01 |
| RUB | ⚊ | ₽ 4.9181 |
| GBP | ⚊ | £ 509.29 |
| GEL | ⚊ | ₾ 140.9 |
Առողջապահության ոլորտի փորձագետ Անուշ Պողոսյանը «թարգմանել» է Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունը։
«Երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ «Ապրիլի 1-ից Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակները կբարձրանան։ Համեմատաբար ցածր թոշակները կբարձրանան 10 հազար դրամով, իսկ համեմատաբար բարձր թոշակների դեպքում բարձրացումն ավելի փոքր կլինի»։
Խնդրում եմ լինել ուշադիր․ խոսքը ոչ թե պարտադիր 10 000 դրամ բարձրացման, այլ՝ մինչև 10 000 դրամ բարձրացման մասին է։
Հաջորդիվ վարչապետը փորձում է բացատրել, թե ինչու է այս որոշումը կայացվում հենց հիմա և այն կապում է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի հետ, որը ներդրվել է հունվարի 1-ից։ Մեջբերում եմ․«Որոշակի լարվածություն կար, քանի որ կանխատեսելիության հարց կար՝ արդյո՞ք մեր հաշվարկները որքանով են համապատասխանում իրականությանը և արդյո՞ք բյուջետային հատկացումները կբավարարեն առաջացած կարիքները։ Սակայն հունվար և փետրվար ամիսների վերլուծությունը ցույց է տալիս, որ մեր կանխատեսումները, այնուամենայնիվ, ճիշտ են եղել»։
Այստեղ բանալին «այնուամենայնիվ» բառն է։
Թարգմանեմ սա մեկ նախադասությամբ․
առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի քաոսային ներդրումը մեր նախընտրական ռեյտինգը չբարձրացրեց, ուստի անցնում ենք հաջորդ գործողությանը։
Հ.Գ. Սոցիալական քաղաքականությունը, որը գործի է դրվում միայն այն ժամանակ, երբ քաղաքական ռեյտինգը վտանգված է, սոցիալական չէ․ դա քարոզչություն է՝ պետական բյուջեի հաշվին»,- նշել է Պողոսյանը։