|
Փոխարժեքներ
21 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.15 |
| EUR | ⚊ | € 421.97 |
| RUB | ⚊ | ₽ 5.0095 |
| GBP | ⚊ | £ 487.28 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը շնորհավորական ուղերձ է հղել բուժաշխատողների օրվա կապակցությամբ.
«Հարգելի՛ բուժաշխատողներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Բուժաշխատողի օրվա կապակցությամբ։
Ձեր ընտրած մասնագիտությունն անգնահատելի առաքելություն է՝ մարդկային կյանքի պահպանման, առողջության վերականգնման և մարդասիրության ամենավեհ դրսևորումներից մեկը։ Ձեր անքուն գիշերները, նվիրումը, համբերությունն ու հոգատարությունը փրկում են կյանքեր, վերադարձնում առողջությունը և մարդկանց սրտերում հույս ու հավատ են սերմանում։
Ձեր հետևողական, արհեստավարժ և անձնուրաց աշխատանքն արժանի է խորին գնահատանքի, հատկապես այն դժվարին պայմաններում, երբ հաճախ գործում եք կյանքի և մահվան սահմանագծին՝ ստանձնելով մեծ պատասխանատվություն։
Թող ձեր մասնագիտական նվիրումն ու մարդասիրությունը միշտ արժանանան մարդկային երախտագիտության, հարգանքի և բարձր գնահատանքի։ Մաղթում եմ ձեզ ամուր առողջություն, նորանոր մասնագիտական ձեռքբերումներ, ընտանեկան երջանկություն և խաղաղ, բարեհաջող աշխատանքային օրեր։
Շնորհավոր մասնագիտական տոնը»։