|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Օրեր առաջ «Բարգավաճ Հայաստանից» ՔՊ անցում կատարած պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ֆեյսբուքում հրապարակում է արել նշելով, որ որդին Բագրատ Բագրատյանը, ԵՊՀ-ում պաշտպանել է դոկտորական ատենախոսություն քաղաքագիտության ոլորտում:
Սակայն, ըստ ԵՊՀ պաշտոնական կայքում առկա տեղեկատվության, Բագրատ Սերգեյի Բագրատյանը փետրվարի 19-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը:
Չնայած նրան, որ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքն ընդունվել է, սակայն հանրապետությունում աստիճանաշնորհման բնագավառում գործում է հին կարգը, և իրականում պատգամավորի որդին պաշտպանել է թեկնածութկան ատենախոսությունը:
Բագրատյանի «գլուխ գովելու» փաստը թերևս կարելի է արդարացնել ծնող լինելու հանգամանքով, սակայն, ամեն դեպքում, անհարիր է պատգամավորի պարագայում: Չնայած, որ ստախոս իշխանության մեջ գտնվելու պարագայում կարող է և այս ամենն օրինաչափ է։