|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
«Հունիսի 15-ին Սլավոնական համալսարանում տեղի է ունեցել ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի դոկտորական ատենախոսության պաշտպանությունը: Թեման վերաբերել է ռազմական իրավունքին, ավելի կոնկրետ՝ «ռազմական հանցագործությունները՝ միջազգային իրավունքի տեսակետից» թեմայի շրջանակում է եղել։
Ատենախոսությունը գրվել, և պաշտպանությունը կայացել է ռուսերենով, գիտական ղեկավարը և ընդդիմախոսները ռուս մասնագետներ են եղել։
Ներկաներից մեկը նշեց, որ անցել է փայլուն՝ հիացական կարծիքներ են հնչել․ ի դեպ, ուժային ղեկավարներից Գրիգորյանը միակն է, որն անվերապահ չի կատարում Նիկոլ Փաշինյանի քաղաքական հրահանգները, իսկ վերջին շրջանում լուրեր տարածվեցին, թե նա դիմում է գրել, որ հեռանա, սակայն հարցի լուծումը հետաձգել են ընտրություններից հետո»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։