|
Փոխարժեքներ
25 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.84 |
| EUR | ⚊ | € 445.25 |
| RUB | ⚊ | ₽ 4.9333 |
| GBP | ⚊ | £ 509.74 |
| GEL | ⚊ | ₾ 141.25 |
«Էնքան սուտ ու կեղծիք, ինչքան Նիկոլ Փաշինյանն է հրապարակել, դժվար է պատկերացնել, որ ՀՀ պատմության մեջ որևէ մեկը հրապարակած լինի։ Բայց ինքը դիմել է դատարան մի հեգնական, հրապարակախոսական, թեթև ոճի մեջ գրված հրապարակման առիթով, որտեղ իբր թե իր արժանապատվությունն է վիրավորվում կամ իրեն զրպարտել են ինչ-որ տեղեկությունների համար»,- Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի «Աջափնյակ 2» նստավայրում «Նիկոլ Փաշինյանն ընդդեմ «Հրապարակի» գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը։
Հիշեցնենք՝ մայիսին, երբ Նիկոլ Փաշինյանը սկսեց արշավը Հայ Առաքելական եկեղեցու դեմ և անընդհատ գրառումներ էր անում Ամենայն հայոց կաթողիկոսի և Սրբազանների դեմ, հարցեր էր ուղղում նրանց, թե պատասխանեք՝ արդյոք խախտե՞լ եք կուսակրոնության ուխտը, արդյոք զավակներ ունե՞ք, կանանց հետ ինտիմ հարաբերություններ ունեցե՞լ եք, «Հրապարակը» համարժեք ոճով հեգնական հարցեր էր ուղղել Փաշինյանին` «Դավաճանո՞ւմ է արդյոք Նիկոլ Փաշինյանը կնոջը» վերտառությամբ:
Արմինե Օհանյանը վստահեցրեց՝ այս հրապարակումն արված է Նիկոլ Փաշինյանի ոճով․ «Նույն «Օդից կախված լուրերի» շարքի հեղինակային իրավունքն իրեն էր պատկանում, ԱԺ ամբիոնից էլ ինչքան տեղեկություններ է հրապարակել․ փաստացի հստակ տվյալներ է հրապարակել, որոնք հետո իրականություն չեն դարձել, չեն հաստատվել կամ մարդիկ դրանց հետևից չեն գնացել։ Հեղափոխության օրերին հազար ու մի բան էր ասում, ու ութ տարի իշխանության մեջ լինելով, դրանց վերաբերյալ ոչ քրգործեր հարուցվեցին, ոչ դրանք հաստատվեցին»։
Մանրամասն՝ տեսանյութում։