կարևոր
361 դիտում, 7 ժամ առաջ - 2026-02-24 13:50
Տնտեսական

Աբսուրդ ա չէ՞, 120․ 000 վարորդի իրավունք ա խախտվում, բայց կառավարությունը տեղյակ չի․ Մեսրոպ Մանուկյան

Աբսուրդ ա չէ՞, 120․ 000 վարորդի իրավունք ա խախտվում, բայց կառավարությունը տեղյակ չի: Այս մասին կառավարության շենքի մոտ ասաց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը:

Նշենք, որ օնլայն տաքսու վարորդները իրենց դժգոհություններով լի նամակ-առաջարկ են փոխանցում կառավարությանը հետևյալ պահանջ բողոքով․ «Օնլայն տիրույթում գրանցված կան շուրջ 120 000 վարորդ, որոնցից շուրջ 40 000-ի համար  իրենց միակ աշխատանքն է և աշխատում են շուրջ 12 ժամ։ Վարորդները վճարում են հարկեր, բայց չեն համարվում գրանցված աշխատողներ և չեն համարվում Առողջության Համընդհանուր Ապահովագրության Հիմնադրամի շահառու, այսինքն հնարավորություն չունեն անվճար բուժ օգնություն ստանալու։  Պահանջները հետևյալն են.

  1. Ոլորտը կառավարելի դարձնել և մեր վարորդների իրավունքները պաշտպանված դարձնել
     
  2. Օնլայն տաքսի ծառայության օպերատորների բարձր տոկոսադրույքի փոխել՝ պահանջելով 22-31%ից իջեցում 10 % չափով (22-31% ներառված են նաև հարկերը)
     
  3. Այն վարորդները, ովքեր 200 000 դրամից ավել են վաստակում և հարկեր են վճարում համարվեն գրանցված աշխատողներ՝ հետագայում բարձր թոշակ ստանալու համար 4. Այն վարորդները, ովքեր 200 000 դրամից ավել են վաստակում և հարկեր են վճարում դառնան:

    Առողջության Համընդհանուր Ապահովագրության Հիմնադրամի շահառու և հնարավորություն ունենան անվճար բուժօգնություն ստանալ

Պետությունը պարտավո՛ր է կանգնել աշխատող և հարկ վճարող մեր քաղաքացու կողքը, պետությունը պարտավո՛ր է պաշտպանել մեր ցանկացած քաղաքացու ոտնահարված իրավունքը»:

Մանրամասն՝ տեսանյութում: