կարևոր
418 դիտում, 7 ժամ առաջ - 2026-02-24 13:55
Հասարակություն

Տղե՛րք, «փա՞յ» ունեք, եթե չէ, խի՞ չեք հետևում՝ 100 հազար վարորդի խախտված իրավունքները վերականգնվեն․ Մեսրոպ Մանուկյան

Տղե՛րք, «փա՞յ» ունեք, եթե չէ, խի՞ չեք հետևում՝ 100 հազար վարորդի խախտված իրավունքները վերականգնվեն: 

Այս մասին կառավարության շենքի մոտ ասաց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը:

Նշենք, որ օնլայն տաքսու վարորդները իրենց դժգոհություններով լի նամակ-առաջարկ են փոխանցում կառավարությանը հետևյալ պահանջ բողոքով․ «Օնլայն տիրույթում գրանցված կան շուրջ 120 000 վարորդ, որոնցից շուրջ 40 000-ի համար  իրենց միակ աշխատանքն է և աշխատում են շուրջ 12 ժամ։ Վարորդները վճարում են հարկեր, բայց չեն համարվում գրանցված աշխատողներ և չեն համարվում Առողջության Համընդհանուր Ապահովագրության Հիմնադրամի շահառու, այսինքն հնարավորություն չունեն անվճար բուժ օգնություն ստանալու։  Պահանջները հետևյալն են.

  1. Ոլորտը կառավարելի դարձնել և մեր վարորդների իրավունքները պաշտպանված դարձնել
     
  2. Օնլայն տաքսի ծառայության օպերատորների բարձր տոկոսադրույքի փոխել՝ պահանջելով 22-31%ից իջեցում 10 % չափով (22-31% ներառված են նաև հարկերը)
     
  3. Այն վարորդները, ովքեր 200 000 դրամից ավել են վաստակում և հարկեր են վճարում համարվեն գրանցված աշխատողներ՝ հետագայում բարձր թոշակ ստանալու համար 4. Այն վարորդները, ովքեր 200 000 դրամից ավել են վաստակում և հարկեր են վճարում դառնան:

    Առողջության Համընդհանուր Ապահովագրության Հիմնադրամի շահառու և հնարավորություն ունենան անվճար բուժօգնություն ստանալ

Պետությունը պարտավո՛ր է կանգնել աշխատող և հարկ վճարող մեր քաղաքացու կողքը, պետությունը պարտավո՛ր է պաշտպանել մեր ցանկացած քաղաքացու ոտնահարված իրավունքը»:

Մանրամասն՝ տեսանյութում: