|
Փոխարժեքներ
24 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.84 |
| EUR | ⚊ | € 445.25 |
| RUB | ⚊ | ₽ 4.9333 |
| GBP | ⚊ | £ 509.74 |
| GEL | ⚊ | ₾ 141.25 |
Տնտեսագետ, ՀՅԴ անդամ Արմեն Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է 2007 թվականի ԱԺ ընտրություններին մասնակցող ՀՅԴ նախընտրական ծրագրի 6-րդ էջը, որտեղ հետաքրքրական դրվագ կա Ամենայն Հայոց և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունների համագործակցության մասին։ Նշված կետում ասված է․
«․․․քաջալերի Ամենայն Հայոց և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունների համագործակցությունը, ինչը չափազանց կարևոր է ազգային հոգևոր-մշակութային միասնականության տեսանկյունից և հետագայում կարող է նախադրյալներ ստեղծել Հայ Առաքելական Եկեղեցին մեկ միասնական կառույցով օժտելու համար»:
Արմեն Գրիգորյանը մասնավորապես գրել է․
«Սա 2007 թվականի ԱԺ ընտրություններին մասնակցող ՀՅԴ-ի նախընտրական ծրագրի 6-րդ էջն է։ Իսկ որտե՞ղ էր ՔՊ-ն, այո՜ դեռ ծնված չէր»։
Հիշեցնենք՝ օրերս վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյան հանիրավի մեղադրանքներ է ներկայացրել ՀՅԴ-ին՝ նշելով, որ, իբր Դաշնակցությունը, 90-ականներին խոչընդոտել է երկու կաթողիկոսությունների միավորմանը, ինչին արձագանքել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ փաստելով, որ Հարությունյանի այն պնդումը, թե նշված ժամանակաշրջանում Դաշնակցությունը խանգարել է կաթողիկոսությունների միավորմանը, պարզապես զուրկ է փաստական հիմքից։