|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարին ուղղված միջոցառումների շարքում ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական, Հայաստանի երիտասարդական միությունների և ՀՅԴ Հայաստանի մարզային կառույցների նախաձեռնությամբ այսօր Վայոց ձորի սահմանամերձ գյուղեր կարիքավոր ընտանիքներին փոխանցվել են սոցիալական աջակցության փաթեթներ։
Yerkir.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ ծրագրի շրջանակներում ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ մի շարք գյուղերի ընտանիքներին արդեն տրամադրվել է մեծաքանակ պարենամթերք, մաքրման, ախտահանիչ և այլ պարագաներ:
ՀՅԴ միություններն ու կառույցներն իրենց շնորհակալությունն են հայտնում բոլոր բարերարներին, այդ թվում՝ ԱՄՆ-ի Նոր Ջուղայի «Զարթոնք» միությանը, հայրենիքում ապրող հայրենակիցներին դժվարին այս օրերին օժանդակության ձեռք մեկնելու համար: