կարևոր
715 դիտում, 2 ժամ առաջ - 2026-02-24 10:18
Հասարակություն

60 չվերթ է ուշանում Սոչիի օդանավակայանում, այդ թվում՝ դեպի Երևանը

60 չվերթ է ուշանում Սոչիի օդանավակայանում, այդ թվում՝ դեպի Երևանը

Սոչիի օդանավակայանում երեկ` փետրվարի 23–ին, ինքնաթիռների ժամանման և մեկնման ժամանակավոր սահմանափակումներ են սահմանվել օրվա ընթացքում 4 անգամ։ Վերջին սահմանափակումը վերացվել է այսօր` Մոսկվայի ժամանակով ժամը 8:04-ին։ Հայտնում է Դաշնային օդային տրանսպորտի գործակալությունը (Ռոսավիացիա):

Օդանավակայանի առցանց թռիչքների տախտակի տվյալներով՝ Մոսկվայի ժամանակով ժամը 6:10-ի դրությամբ ուշացել է 60 մեկնում, նաև դեպի Երևանը, այդ թվում՝ ինը միջազգային չվերթ: Դրանցից 27-ը չեն կարողացել մեկնել փետրվարի 23-ի երեկոյից ի վեր: Ուշացել է քառասուներկու ժամանում, այդ թվում՝ հինգ միջազգային չվերթ:

Ռոսավիացիան հայտնել է, որ Սոչիի օդանավակայանում մեկնման և ժամանման սահմանափակումները մտցվել են փետրվարի 23-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 18:38-ին: