|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Լոնդոնի Heathrow օդանավակայանում շուրջ 100 չվերթ է չեղարկվել վատ տեսանելիության պատճառով, Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում թանձր մառախուղ է, փոխանցում է РИА Новости-ն՝ հղում անելով Sky News հեռուստաալիքին:
«Հունվարի 23-ին Լոնդոնում սպասվում է մառախլապատ եղանակ. ուղևորներից ոմանք կարող են հարկադիր փոփոխությունների բախվել իրենց ուղևորություններում: Heathrow օդանավակայանն ուղևորներին խորհուրդ է տալիս օդանավակայան ժամանելուց առաջ իրենց չվերթի վերաբերյալ տեղեկատվությունն ստուգել ավիաընկերությունում»,-ասված է օդանավակայանի հայտարարության մեջ, որը հրապարակվել Է Heathrow-ի պաշտոնական կայքում:
Հեռուստաալիքի տվյալով՝ Մեծ Բրիտանիայի օդերևութաբանական ծառայությունը վտանգի «դեղին» մակարդակ է հայտարարել Լոնդոնում հաստատված եղանային պայմանների կապակցությամբ: