|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ռուսական հակաօդային պաշտպանության շիջոցները 4 ժամում 34 ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Այսօր` Մոսկվայի ժամանակով 8։00-ից 12։00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՕՊ հերթապահ միջոցները 21 ԱԹՍ են ոչնչացրել Ազովի ծովի ջրատարածքի վրա, 6 ԱԹՍ՝ Ղրիմի Հանրապետության տարածքում, 4 ԱԹՍ՝ Կրասնոդարի երկրամասի տարածքում, 2 ԱԹՍ՝ Բելգորոդի մարզի, 1 ԱԹՍ՝ Սև ծովի ջրատարածքում», - ասված է հաղորդագրությունում։