|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Արագածոտնի Թեմը հայտնում է, որ երեկ Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցու վերաօծման 6-րդ տարեդարձն է:
Եկեղեցին վերաօծվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ:
Եկեղեցու նոր կյանք առնելու ճանապարհին իր առանձնահատուկ դերակատարությունն է ունեցել թեմակալ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը:
Սրբազանն իր հայրական հոգատարությամբ ու հետևողականությամբ նեցուկ է եղել այն մեծ աշխատանքին, որն իրականացվել է մեծ սիրո, ջանքերի և անձնվեր աշխատանքի արդյունքում:
Եկեղեցու դռներն ամբողջությամբ հավատավոր զավակների առաջ կրկին բացելու մեծ իղձը մարմին դարձավ, Արագածոտնի թեմի թեմական խորհրդի ատենապետ, եկեղեցու նվիրյալ և բարեպաշտ զավակ՝ Գրիգոր Մովսիսյանի և իր ընտանիքի անզնիվ բարերարությամբ:
Եվ այսօր, ազնիվ և անձնվեր մարդկանց ջանքերի ու նվիրումի շնորհիվ Աշտարակի հավատացյալները ունեն իրենց լուսավոր աղոթատեղին։ «Երանի՜ եկեղեցի շինողաց…»։