|
Փոխարժեքներ
23 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր ներկա են գտնվել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, եկեղեցու վերականգնման ծրագրի դոնորների, բազմաթիվ հյուրերի և Վիրահայոց թեմի հավատացյալների մասնակցությամբ Թբիլիսիի հնագույն եկեղեցիներից մեկի` հայկական Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու վերաօծման արարողությանը՝ հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի: Արարողությանը ներկա է եղել նաև Եկեղեցու բարերար, Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, ով եկեղեցաշեն մյուս բարերարների հետ Վեհափառ Հայրապետի կողմից պարգևատրվել է Հայ Առաքելական Եկեղեցու բարձր պարգևներով:
Արարողությունից հետո տեղի է ունեցել եկեղեցու վերակառուցման ծրագրի բարերարների անուններով հուշատախտակի բացումը: