|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Երևանում «Այբ» դպրոցի նոր՝ երրորդ մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությանը, որի հիմնարկեքը տեղի էր ունեցել դեռևս 2015 թվականին՝ Հանրապետության Նախագահի ներկայությամբ:
Նախագահ Սարգսյանը կրթության և գիտության նախարարի, «Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահի և միջոցառմանը հրավիրված «Այբ»-ի բարերարների ու այլ հյուրերի հետ շրջել է յուրօրինակ ճարտարապետական լուծումներով քառահարկ նոր մասնաշենքում, ծանոթացել ստեղծված պայմաններին, մասնաշենքի տեխնիկական հագեցվածությանը:
«Այբ» դպրոցի 4200 քմ. տարածքով նոր մասնաշենքը նախատեսված է 180 աշակերտի համար և հագեցած է ուսումնառության և երեխաների ստեղծագործ ներուժի լավագույնս բացահայտման նպատակով հիմնված բազմաթիվ լաբորատորիաներով, արվեստի ստուդիաներով ու առողջ ապրելակերպը խրախուսող սպորտդահլիճով: