կարևոր
592 դիտում, 1 ժամ առաջ - 2026-02-21 19:10
Հասարակություն

Համատեղ աղոթքները վկայությունն են, որ երբ ժողովուրդը միաբանվում է Տիրոջ առաջ, հույսն ու հավատը առավել են զորանում

Համատեղ աղոթքները վկայությունն են, որ երբ ժողովուրդը միաբանվում է Տիրոջ առաջ, հույսն ու հավատը առավել են զորանում

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու խորհրդավոր այս շրջանում Արագածոտնի թեմի հոգևոր դասը, շարունակելով Բարեխնամ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ թեմում կազմակերպված միասնական աղոթքները, երեկ մեկտեղվել էր Կարմրաշենի Սուրբ Աստվածածին եկեղեցում՝ խաղաղական ժամերգության:

Թեմի հոգևորականներին աղոթակից էին նաև Արթիկի թեմի քահանա հայրեր:

Հավատացյալները միասնաբար աղոթք բարձրացրեցին հանիրավի անազատության մեջ գտնվող սիրելի Առաջնորդի, հոգևոր հայրերի, անազատության մեջ գտնվող զավակների, գերության մեջ պահվող հայորդիների, ինչպես նաև հայրենիքի խաղաղության, մեր Սուրբ Եկեղեցու անսասանության, Հայոց Հայրապետի և ողջ հոգևոր դասի համար։

Համատեղ աղոթքները վկայությունն են, որ երբ ժողովուրդը միաբանվում է Տիրոջ առաջ, հույսն ու հավատը առավել են զորանում։

Ժամերգության ավարտին իր խոսքը ներկաներին ուղղեց Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ՝ Արժանապատիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը, անդրադառնալով Մեծ Պահքի կարևոր խորհրդին:

Միասնական ժամերգությունն ավարտվեց Հայր Սուրբ Պահպանիչ աղոթքով

Մեծ Պահքի ընթացքում միասնական ժամերգությունները շարունակվելու են ուրբաթ օրերին։

Հաջորդ միասնական աղոթքը տեղի կունենա փետրվարի 27-ին, ժամը 19:00-ին, Կարբիի Սուրբ Աստվածածին եկեղեցում: