|
Փոխարժեքներ
13 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.94 |
| EUR | ⚊ | € 446.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.8801 |
| GBP | ⚊ | £ 513.28 |
| GEL | ⚊ | ₾ 140.43 |
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, որ մեքենայով երթևեկում է խորը փոսերով լի երևանյան փողոցներով և ասում.
«Սիրելի հայրենակիցներ, տեսեք թե ինչ է կատարվում Երևան քաղաքի փողոցներում, ամենուր խրամատներ, մարդաբոյ փոսեր։ Տեսեք, թե միլիարդավոր դրամների մսխումն ինչպես է կատարվում։ Սա իբր մի քանի ամիս առաջ վերանորոգած փողոց է, գրեթե անանցանելի վիճակ, տասնյակ վնասված մեքեննաներ։ ՔՊ-ականների բնութագրմամբ, սա ընդամենը ճաքեր են, բայց ինչպես երկիրն են կարկատել, այնպես էլ ճանապարհները՝ իրենց հետ փոխկապակցված ընկերությունների միջոցով իբր ասֆալտապատման աշխատանքներ կատարել։
Ասում են՝ ինչ-ինչ, բայց ասֆալտ անել գիտենք։ Պարզվում է ասֆալտ անել էլ չգիտեն, ասֆալտը՝ ասֆալտ չէ, ո՛չ նորմերն են պահպանվում, ո՛չ չափորոշիչները և այդ մսխված գումարները մեր քաղաքացիներն իրենց մաշկի վրա զգում են՝ մի քանի օրը մեկ մեքենան տանելով վերանորոգման»։