կարևոր
3883 դիտում, 11 ամիս առաջ - 2023-05-05 13:14
Հասարակություն

Ավտոմեքենա ներկրող ընկերությունների ներկայացուցիչներն ահազանգել էին` Վրաստանի կողմից իրականացվում է անհասկանալի սանկցիա. Գառնիկ Դանիելյան

Ավտոմեքենա ներկրող ընկերությունների ներկայացուցիչներն ահազանգել էին` Վրաստանի կողմից իրականացվում է անհասկանալի սանկցիա. Գառնիկ Դանիելյան

Ավտոմեքենա ներկրող ընկերությունների ներկայացուցիչներն ահազանգել էին, որ Վրաստանի Հանրապետության կողմից իրականացվում է անհասկանալի սանկցիա՝ 35-000-ից 45․000 դոլար և ավելի արժողությամբ հայկական ավտոմեքենաների ՌԴ արտահանման դեպքում։

Խնդրի կապակցությամբ հարցում էի ուղարկել ՊԵԿ-ին։

Ստացել եմ պատասխան, որ բարձրացված հարցերը դուրս են Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի իրավասությունների շրջանակից։

ՊԵԿ-ը հայտնում է նաև, որ Վրաստանի պատկան մարմինների կողմից որոշակի արժեքային շեմը հատող պերճանքի առարկա հանդիսացող ապրանքների, այդ թվում՝ տրանսպորտային միջոցների նկատմամբ, հստակ չսահմանված ձևաչափով, պարբերաբար կիրառվող սահմանափակումները օրինաչափ են։

Նման տարակուսելի պատասխանից հետո հարց է առաջանում․ իսկ ո՞վ պետք է պաշտպանի ավտոմեքենա ներկրող ընկերությունների շահերը։

Սեփական քաղաքացիների շահերի և ոլորտը չտապալելու համար կարելի էր առնվազն քննարկումներ և բանակցություններ սկսել այն բոլոր կողմերի հետ, որոնք խոչընդոտում են գործընթացը։

 

Գառնիկ Դանիելյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ