կարևոր
361 դիտում, 1 ժամ առաջ - 2026-02-13 12:18
Հասարակություն

«Ըստ ձեզ՝ էլի ժողովուրդն է մեղավոր․ դա ոստիկանության մեղքն ա, մարդ գիտեմ հունիսից հերթագրվել ա ID քարտի համար»․ Արման Ղազարյան

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-525-Ն օրենքով ներդրվել է աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգ,  որով սահմանվել է, որ 2026 թ. հունվարի 1-ից՝ աշխատանքային պայմանագրերի կնքումը, դադարումը և փոփոխումն իրականացվելու է բացառապես թվային համակարգով: Ընդ որում, սահմանվել է, որ թվային համակարգում աշխատանքային պայմանագրերը կնքվում են կողմերի էլեկտրոնային թվային ստորագրությամբ:

Նախագիծն այսօր օրենսդիրներին ներկայացրեց նախարար Արսեն Թորոսյանը։

Նախագծի նպատակն է ապահովել էլեկտրոնային թվային ստորագրության խնդիր ունեցող անձանց աշխատանքային հարաբերությունների ծագման անխափան ընթացքը, աշխատողների աշխատանքային իրավունքների իրացումը՝ հաշվի առնելով այն, որ դեռեւս ոչ բոլորն ունեն նույնականացման քարտեր՝ ID:

Մասնավորապես, առաջարկվում է աշխատանքային պայմանագրերի կնքումը, փոփոխումը եւ լուծումը 2027 թվականի հունվարի 1-ից իրականացնել բացառապես թվային համակարգով: Բացի այդ, առաջարկվում է Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող անձի հետ (որը փաստացի չի գտնվելու Հայաստանի Հանրապետությունում), այդ թվում 2027 թվականի հունվարի 1-ից հետո, աշխատանքային պայմանագիրը կնքվի թղթային եղանակով (այդ թվում՝ փոստային կամ էլեկտրոնային հաղորդակցությունն ապահովող կապի միջոցով)՝ հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունում չգտնվող անձինք չեն կարող ստանալ էլեկտրոնային թվային ստորագրություն: Կարգավորումներ են նախատեսվում նաեւ ՀՀ-ում գտնվող օտարերկրացիների հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի մասով:

Միաժամանակ ժամկետի երկարաձգումը պայմանավորված է նաեւ նոր նույնականացման քարտերի ներդրման ծրագրով, որպեսզի քաղաքացիները ստիպված չլինեն կրկնակի դիմել նույնականացման քարտեր ստանալու համար:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը բարձրացրեց նույնականացման քարտ ստանալու խնդիրների մասին՝ նշելով որ ոչ թե քաղաքացին է մեղավոր դրանցում, այլ՝ Ոստիկանության համապատասխան ծառայությունը։

Մանրաման՝ տեսանյութում։