Փոխարժեքներ
10 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.95 |
EUR | ⚊ | € 450.04 |
RUB | ⚊ | ₽ 4.6006 |
GBP | ⚊ | £ 519.82 |
GEL | ⚊ | ₾ 142.25 |
Փաստաբան Վարազդատ Հարությունյանը գրում է․
«Կա՞ մարդ, որ այս իշխանությունների 7 տարվա «հակակոռուպցիոն» քաղաքականության ու «թալանի վերադարձի» արդյուքներով զգացել է հանրային օգուտը:
Ըստ էության, «թալանչին» հենց ժողովուրդն էր, որովհետև մինչ այժմ կոպեկ առ կոպեկ ժողովրդից են միայն քերում հարկերի բարձրացման, հանրային ծառայությունների թանկացման ու տուգանքների տեսքով:
Մի ասֆալտ են անում, որի համար վերցրած պարտքերն էլի ժողովուրդն է մարում: Մի քանի գյուղատնտեսական ծրագիր են անում, որոնցով իրականացվող (փաստագրված) չարաշահումներն էլի մնում են ժողովրդի վզին (պատասխանատուները դեռ աշխատում են): Կարելի է երկար թվարկել...
Կառավարության դիմաց ամեն օր հավաքվող սոցիալական խմբերի տարբեր «գումարտակները» մի օր «գնդեր» կազմած դուրս են գալու փողոց և ֆիքսեն, որ իրենց աղքատությունը ոչ թե իրանց գլխում է, այլ` կառավարության գլխի գլխում»: