Փոխարժեքներ
03 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.51 |
EUR | ⚊ | € 452.41 |
RUB | ⚊ | ₽ 4.8926 |
GBP | ⚊ | £ 526.78 |
GEL | ⚊ | ₾ 141.37 |
Տարածաշրջանային հարցերից մինչև անվտանգային, գյուղի առօրյային ու կենցաղին վերաբերող խնդիրներ են քննարկում ամեն օր Դեբեդի կենտրոնական հատվածում հավաքված տղամարդիկ։ Նուրբ հումոր ունեն դեբեդցիները։
Անծանոթ մարդկանց կամ հյուրերի հանդիպելիս՝ հումորով են սկսում խոսքուզրույցը։ Երբ մտերմանում են, բացում են սրտները։
Քիչ չեն գյուղի խնդիրները․ մշակովի հողատարածքներ չկան, գյուղտեխնիկա չունեն, օր օրի կյանքն ավելի է թանկանում, առողջապահական, կենցաղային ծախսերը՝ երկրաչափական պրոգրեսիայի նման են աճում, իրենց ժամանցի համար նախատեսված խաղասենյակն է վառվել-մոխրացել, բայց այդ ամենը ի չիք է դառնում, երբ սահմանին թեկուզ մեկ «դմբոց» է լսվում։ Ամեն օր քնում ու արթնանում են ահը սրտներում՝ հանկարծ պատերազմ չսկսվի՞։