Փոխարժեքներ
03 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.51 |
EUR | ⚊ | € 452.41 |
RUB | ⚊ | ₽ 4.8926 |
GBP | ⚊ | £ 526.78 |
GEL | ⚊ | ₾ 141.37 |
Ալիևի հոխորտանքներին Դեբեդի տղամարդիկ լուրջ չեն վերաբերվում, բայց զարմանում են՝ ինչպես են Հայաստանում թշնամու հետ բարեկամություն քարոզում, երբ Ադրբեջանում դեռ մանկահասակ երեխաներին թշնամանք են սերմանում։
Ընկուզենու տակ, սեղանի շուրջ հավաքված միջահասակ ու մեծահասակ տղամարդկանց շուրթերից ամենաշատը «խաղաղություն» բառն է հնչում։
Ուզում են, որ իրենց երեխաներն այլևս պատերազմ չտեսնեն։
Լավ նորություն էլ ունեն։ Ասում են՝ վերջին տարիներին գյուղի նկատմամբ հետաքրքրությունն ավելացել է։ Հատկապես մայրաքաղաքից մարդիկ գալիս են, այստեղ հող կամ տուն են գնում՝ փոքրիկ բիզնես հիմնելու կամ պարզապես ամռան ամիսներն այստեղ անցկացնելու համար։