կարևոր
934 դիտում, 52 րոպե առաջ - 2026-09-14 20:51
Սպորտ

Ես գիտեմ՝ ինչպես հաղթել Արման Ծառուկյանին. Մաուրիսիո Ռուֆի

Ես գիտեմ՝ ինչպես հաղթել Արման Ծառուկյանին. Մաուրիսիո Ռուֆի

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման 7-րդ համար, բրազիլացի Մաուրիսիո Ռուֆին կիսվել է Արման Ծառուկյանի դեմ կայանալիք մենամարտի իր սպասելիքներով։ 

Սպասված դիմակայությունը տեղի կունենա սեպտեմբերի 19-ին՝ Լոս Անջելեսում (ԱՄՆ) կայանալիք UFC 331 մրցաշարի շրջանակում։ Այս մասին գրում armsport.am-ը։ 

«Բոլոր MMA երկրպագուները գիտեն՝ եթե նա ինձ հետ մնա կանգնած դիրքում, նոկաուտի կենթարկվի։ Ուստի, ես գիտեմ, թե ինչ է պետք անել այս մենամարտում հաղթելու համար։ Ես պետք է պաշտպանվեմ թեյքդաուններից և նոկաուտի ենթարկեմ նրան»,- Ռուֆիի խոսքերն է մեջբերում UFC Countdown ծրագիրը։

Նշենք, որ 30-ամյա Մաուրիսիո Ռուֆին UFC-ում իր նորամուտը նշել է 2024 թվականին։ Հեղինակավոր այս կազմակերպությունում բրազիլացու ակտիվում գրանցված է 5 հաղթանակ և 1 պարտություն։