|
Փոխարժեքներ
27 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության հերթական մարզային հանդիպումը՝ այս անգամ Աբովյան քաղաքում։ Հայտնում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանը:
«Հանդիպումն անցավ լեփ-լեցուն դահլիճում: Մեր հայրենակիցներն անմիջական մթնոլորտում հնարավորություն ունեցան բարձրաձայնելու իրենց հուզող խնդիրները, որոնց լուծմանն ենք ուղղելու մեր ջանքերը:
Գործընկերներիս հետ ներկայացրինք այս իշխանությունների կառավարման յոթ տարիների ընթացքում տեղի ունեցած աղետները՝ Արցախի հայաթափումից, արտաքին քաղաքականության ձախողումից մինչև ներազգային պառակտման և ազգային ինքնության ոչնչացմանն ուղղված հետևողական քաղաքականություն։
Պետք է նշել, որ մեր քաղաքացիները շատ սթափ են գնահատում իրավիճակը։ Խորապես ըմբռնում են մեր պետականության առջև ծառացած մարտահրավերներն ու դրանց աղետալի հետևանքները՝ այս իշխանությունների վերարտադրման պարագայում։
Մի քանի ամիս հետո յուրաքանչյուր քաղաքացի հնարավորություն է ունենալու արտահայտել իր դիրքորոշումը՝ ընտրատեղամասեր գնալով։ Պետք է գիտակցել, որ անտարբերությունը, ապատիան և հուսալքությունը ձեռնտու են միայն այս իշխանություններին։
Մարզային հանդիպումները շարունակական բնույթ կկրեն։ Առաջիկայում գործընկերներիս հետ կլինենք նաև ՀՀ մյուս մարզերում՝ ոչ միայն ներկայացնելու ստեղծված իրավիճակը, այլև լսելու մեր հայրենակիցների մտահոգություններն ու առաջարկները։
Ձեր վստահությունն ու ջերմ ընդունելությունը մեզ պարտավորեցնում է ավելին անելու, սիրելի՛ հայրենակիցներ»,- նշել է նա: