|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Այսօր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները, օրերս ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին հղած հայտարարության շրջանակներում, հանդիպեցին ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի հետ:
Ընդդիմադիր պատգամավորները դեսպանի հետ զրույցում հայտնել են իրենց մտահոգությունը Հայաստանում ժողովրդավարական արժեքների և ազատությունների կտրուկ նահանջի մասին, շեշտել՝ ոստիկանական բռնությունների աճը, խոսքի ազատության և խաղաղ հավաքների իրավունքը սահմանափակելու դեպքերը:
Պատգամավորներն ընդգծել են նաեւ դատական համակարգը ամբողջությամբ գործադիրի վերահսկողության տակ վերցնելու անթույլատրելիությունը:
Դեսպանի ուշադրութունն են հրավիրել նաև տարբեր գործերով խափանման միջոց ընտրված կալանքների անթույլատրելի վիճակագրութան վրա, ինչի արդյունքում հորինված մեղադրանքներով բազմաթիվ ընդդիմադիր քաղաքական գործիչներ և խաղաղ հավաքների մասնակիցներ, քաղաքական բանտարկյալներ այժմ գտնվում են բանտերում:
Պատգամավորները ԱՄՆ դեսպանին են ներկայացրել նաև սահմանազատման և սահմանագծման, իսկ իրականում՝ միակողմանի զիջումների և կապիտուլացիայի գործընթացի անթույլատրելիությունը, բարձրաձայնել են Արցախի հանրապետությունից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանությունն ու Հայաստանում ունեցած սոցիալական խնդիրների, ինչպես նաև արցախահայության հավաքական վերադարձի իրավունքին առնչվող հարցերը:
08.05.2024